ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացվել է առցանց ջազ համերգներ: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում էր 3-րդ անգամ։ Համավարակով պայմանավորված փառատոնն այս տարի անցկացվում է առցանց՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների միջոցով՝ համերգները հասանելի դարձնելով ջազասեր ունկնդրին։ Ջազային հանդիպումներ են անցկացվել Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Վահագն Հայրապետյան տրիոյի» մասնակցությամբ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում ջազային կատարումներով հանդես է եկել «Սամվել Գասպարյան տրիոն», Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում, փառատոնի ունկնդրին ջազային երեկո է նվիրել «Մալխաս ջազ բենդը»։ «HAY-AT JAZZ-2020» ծրագիրն ավարտվել է Ասլամազյան քույրերի պատկերասրահի բակում՝ «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակի» մասնակցությամբ։